ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԴՕՐԻԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆ Է ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՆԱ 29 ՏԱՐԵԿԱՆ Է


Ստեղծագործությունները

Իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Աձխյատման», գրել է 19-20 տարեկանում։ Տասնյակ պատմվածքների, բանաստեղծությունների և վիպակների հեղինակ է։ Նրա աշխատանքներից մի քանիսը 2009թ․ տպագրվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ «Սատանան մայրամուտին» վիպակի համար արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակի։ Վիպակը տպագրվել է համանուն ամսագրում։ 2011թ․ տպագրվել է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպը։ Տևական դադարից հետո, 2016թ․ հրապարակել է «Հիմարների տներն ավելի մեծ են» վիպակների ժողովածուն։

Այլ գործունեություն

Դօրիանի «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը ցուցադրվել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում, իսկ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրությունը՝ Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։
Ինդի-ռոք կատարող Աննա Պապյանը Դօրիանի «Լալեյ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա գրել է իր համանուն երգերը։
Դօրիանի մասնակցությամբ հատուկ թողարկումներ են նկարահանել «ՓՈՓ հանրագիտարան» և «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուները։ Տասնյակ հարցազրույցներ է տվել հայաստանյան առաջատար լրատվականներին։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐ
հրապարկվում են Bookmate-ում



Հիմարների տներն ավելի մեծ են

դօրիան հիմարների տներն ավելի մեծ են պատմվածքներ

ՎԻՊԱԿՆԵՐ

Ժողովածուի վիպակներից յուրաքանչյուրը բեկումնային իրադարձություններին կամ բացահայտումներին հաջորդած՝ գլխավոր հերոսի կյանքի կարճատև հատվածի նկարագրությունն է։

Կարդալ

Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ

դօրիան իսկ գիշերվանից հետո շուշաններ սիրավեպ

ՎԵՊ

Կասկածելով ամուսնուն դավաճանության մեջ՝ Շուշանը բացահայտում է նրա կապը երիտասարդ մարմնավաճառուհու՝ Մարիամի հետ։ Սակայն լքել ամուսնուն նա չի շտապում։

Կարդալ

Սատանան մայրամուտին

դօրիան սատանան մայրամուտին վիպակ պատմվածք

ՎԻՊԱԿ

«Շյուղեր» հյուրանոցի երիտասարդ մատուցողի կյանքը կտրուկ փոխվում է, երբ խորհրդավոր այցելուն նոր աշխատանք է առաջարկում նրան:

Կարդալ

Բանաստեղծություններ

դօրիան բանաստեղծություններ չափածո

ՉԱՓԱԾՈ

Ընթերցողին արդեն ծանոթ աշխատանքների հետ մեկտեղ Դօրիանի բանաստեղծությունների նոր ժողովածուում ընդգրկվել են նաև հեղինակի՝ նախկինում չհրապարակված բանաստեղծություններ և 5 նոր բանաստեղծություն։

Կարդալ

ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ
ինչով է զբաղված Դօրիանն այժմ


4 վիպակից բաղկացած ժողովածու (50000 բառ)
52%
Մաս առ մաս հրապարակվող վեպ (312500 բառ)
1,5%
30 բանաստեղծությունից բաղկացած ժողովածու
15%
«Աձխյատման» (խմբագրում և վերահրապարակում)
1%

ԱՆՎՃԱՐ ԳՐՔԵՐ

Դօրիանի նոր աշխատանքներն, ինչպես նաև հին աշխատանքներից որոշներն անվճար են միայն կայքի բաժանորդների համար։ Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է թողնել էլփոստի հասցե։ Կայքի բաժանորդները կարող են նաև անվճար ստանալ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի տպագիր տարբերակը։